Ադրբեջանի դիրքորոշումը հաղորդվել է․ սպասում ենք Իրանի հետաքննության արդյունքներին․ Բայրամով
Երեկ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացվել, որի հետևանքով չորս մարդ է զոհվել։ցAPA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ տեղի ունեցածը անընդունելի է։
«Ադրբեջանի պետության դիրքորոշումը երեկ հաղորդվել է, Իրանի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, և մեր սպասումները հաղորդվել են: Բոլորը կարողացան լսել նախագահ Իլհամ Ալիևի կողմից երեկ Անվտանգության խորհրդի նիստում հնչեցված ուղերձները:
Իրանական կողմը խոստացել է հետաքննել այս հարցը, և մենք շուտով սպասում ենք այս հետաքննության արդյունքներին»: