Ադրբեջանը դուրս է բերում իր ողջ դիվանագիտական անձնակազմն Իրանից․ Բայրամով
Ադրբեջանը դուրս է բերում իր ողջ դիվանագիտական անձնակազմն Իրանից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է ամբողջությամբ դուրս բերել դիվանագիտական անձնակազմը Իրանից։
«Այս գործընթացը վերաբերում է և՛ Թեհրանում գտնվող դեսպանատանը, և՛ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությանը։ Այս ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Բայրամովը հավելել է, որ հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները, մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի։
«Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում դեսպանատունը և գլխավոր հյուպատոսությունը տարհանելու համար»,- նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։