Իրանը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի Ադրբեջանից․ դեսպան
Ադրբեջանը և Միացյալ Նահանգները մշտական կապի մեջ են գտնվում Նախիջևանի վրա իրականացված հարձակման հարցով։ Այդ մասին Axios-ին հայտնել է Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը։
Դեսպանի խոսքով՝ միջադեպից հետո Բաքուն ձեռնարկում է անհրաժեշտ պաշտպանական և կանխարգելիչ քայլեր։ Նրա խոսքով՝ այդ միջոցառումները ուղղված են երկրի անվտանգության ապահովմանը և հնարավոր նոր սպառնալիքների կանխմանը։
Իբրահիմը նշել է, որ Իրանը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի տեղի ունեցածի համար և ներկայացնի կատարվածի վերաբերյալ հստակ բացատրություն։ Նա նաև ընդգծել է, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն այդ միջադեպի մեղավորները։
Դեսպանը հավելել է, որ անհրաժեշտ է նաև երաշխիքներ, որպեսզի նման դեպքերը ապագայում այլևս չկրկնվեն։