Իրանն ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը հայտարարել են, որ երկրի ռազմածովային ուժերը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին։
Հայտարարության համաձայն՝ վաղ առավոտից Իրանի ռազմածովային ուժերը լայնածավալ հարձակում են իրականացրել անօդաչու սարքերով՝ ինտենսիվորեն թիրախավորելով ԱՄՆ ուժերի տեղակայման վայրերը, Աբու Դաբիում գտնվող ԱՄՆ Ալ-Մինհադ բազան, Քուվեյթում գտնվող Ալ-Ադիրի ճամբարը, ինչպես նաև Իսրայելի Սդոտ Միհա ռազմավարական բազայի ռադարային կայանները։
Հայտարարության մեջ հիշատակվում են նաև «Դենա» նավի հետ միջադեպի հետևանքով զոհվածները և ընդգծվում է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև թշնամին ստիպված լինի զղջալ իր գործողությունների համար։