Իրանը սկսել է հրթիռային հարձակումների նոր ալիք
Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությունը (IRIB) հաղորդում է, որ Իրանը սկսել է հրթիռային հարձակումների նոր ալիք։ Թիրախների կամ արձակված հրթիռների թվի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել։
Նշվում է, որ այս ամենը տեղի է ունենում Մոջթաբա Խամենեիին երկրի գերագույն առաջնորդի պաշտոնում իր հոր իրավահաջորդ նշանակելուց հետո։
«Մոջթաբա Խամենեիի ղեկավարությամբ Իրանը արձակել է հրթիռների առաջին ալիքը օկուպացված տարածքների ուղղությամբ»,- ասվում է պետական հեռուստատեսության տարածած հաղորդագրության մեջ։
Հավելենք՝ Օդային տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի կենտրոնական և հյուսիսային շրջանների մեծ մասում, այդ թվում՝ Թել Ավիվում և Հայֆայում, հայտնել է քաղաքացիական պաշտպանության հրամանատարությունը։