Քաղաքականություն

Թուրքիան F-16 կործանիչներ է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում

Ofelya 1 րոպե 290 դիտում
Թուրքիան F-16  կործանիչներ է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում

Թուրքիան վեց F-16 կործանիչ և հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում (ՀԿԹՀ)՝ Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների պայմաններում։ Այս մասին  հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։


Գերատեսչության փոխանցմամբ՝ ռազմական տեխնիկան տեղակայվել է անվտանգության ամրապնդման ծրագրի շրջանակում։ Նշվում է, որ քայլը պայմանավորված է տարածաշրջանում վերջին շրջանում աճող լարվածությամբ և ուղղված է Հյուսիսային Կիպրոսի պաշտպանական հնարավորությունների ուժեղացմանը։


Անկարան ընդգծել է, որ իրավիճակի զարգացումից կախված կարող են կիրառվել նաև լրացուցիչ միջոցառումներ։


Թուրքական կողմը նշում է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է շարունակել անվտանգության միջոցների ընդլայնումը՝ տարածաշրջանում առկա ռիսկերին արձագանքելու նպատակով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250