Արման Ծառուկյանը դուրս է մնացել UFC 326 մրցաշարի վարկանիշային աղյուսակից
UFC 326 մրցաշարից հետո կազմակերպությունը թարմացրել է մարտիկների վարկանիշային աղյուսակները։
Գլխավոր մենամարտում Մաքս Հոլոուեյին հաղթելուց հետո Չարլզ Օլիվեյրան բարձրացել է P4P (անկախ քաշային կարգից) վարկանիշի 12-րդ հորիզոնական, մինչդեռ Հոլոուեյը նահանջել է 15-րդ տեղ։ Այդ փոփոխությունների հետևանքով նախկինում լավագույն 15-յակը եզրափակող Արման Ծառուկյանը դուրս է մնացել ցուցակից։
Միևնույն ժամանակ թեթև քաշային կարգում Ծառուկյանը շարունակում է պահպանել 2-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով թե՛ Օլիվեյրայից (3-րդ տեղ), թե՛ Հոլոուեյից (4-րդ տեղ)։
Նշենք, որ իր վերջին մենամարտում հայազգի մարտիկը խեղդող հնարքով հաղթել էր Դեն Հուկերին։ MMA-ում Ծառուկյանի ընդհանուր ցուցանիշը կազմում է 23 հաղթանակ և 3 պարտություն։