Թրամփը ճնշում է Կուբային. ԶԼՄ
Կուբան սկսել է բանակցություններ ԱՄՆ-ի հետ այն բանից հետո, երբ նավթային շրջափակումը երկիրը մտցրեց տնտեսական ճգնաժամի մեջ։ Այս մասին հայտնում են ԶԼՄ–ները:
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելն հույս է հայտնել, որ բանակցությունները կօգնեն խուսափել երկու երկրների միջև առճակատումից։
Դոնալդ Թրամփի կողմից սահմանված շրջափակումը դադարեցրել է Վենեսուելայից նավթի մատակարարումները, ինչը զգալիորեն խորացրել է Կուբայում էներգետիկ և տնտեսական ճգնաժամը։
Երկիրը բախվում է վառելիքի պակասի, գների աճի և դեղորայքի սակավության, ինչը հանգեցրել է սոցիալական անկայունության։
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Կուբան կանգնած է փլուզման եզրին։ Փորձագետները կանխատեսում էին, որ այն կարող է դառնալ ԱՄՆ-ի հաջորդ թիրախը Վենեսուելայից և Իրանից հետո։