Թուրքիայի ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ Իրանից արձակված հրթիռ են որսացել
Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են Իրանից արձակված հրթիռ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հրթիռը հայտնաբերվել և վնասազերծվել է երկրի օդային տարածքում գործող ՆԱՏՕ-ի ՊՎՕ ուժերի կողմից։ Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի տարածքի վրա, սակայն լրացուցիչ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով խորհրդակցություններ են սկսվել համապատասխան պետության հետ։
Պաշտոնական հայտարարությունում նաև նշվում է, որ իրավիճակի հետ կապված աշխատանքները շարունակվում են, և լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն հետագա փուլում։
