Ով վերահսկում է Իրանի Խարգ կղզին, նա է որոշում այս պատերազմի ճակատագիրը. ԱՄՆ սենատոր
Ով վերահսկում է Իրանի Խարգ կղզին, նա է որոշում այս պատերազմի ճակատագիրը, սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը։
«Նախագահ Թրամփի որոշումը՝ պատերազմը տեղափոխել Խարգ կղզի, որը Իրանի նավթի և գազի տնտեսության թագի զարդն է, անհրաժեշտ էր, համարձակ և, իմ կարծիքով, չափազանց արդյունավետ։
Սա կնպաստի պատերազմի տևողության կրճատմանը։ Պատերազմի ընթացքում հազվադեպ է պատահում, որ թշնամին ներկայացնի Խարգ կղզու նման մեկ թիրախ, որը կարող է կտրուկ փոխել հակամարտության ելքը։
Եթե Իրանը կորցնի վերահսկողությունը կամ Խարգ կղզուց իր նավթային ենթակառուցվածքները կառավարելու հնարավորությունը, երկրի տնտեսությունը կկործանվի։
Խարգ կղզին վերահսկողն է որոշում այս պատերազմի ճակատագիրը», - գրել է սենատորը սոցիալական ցանցերում։