ԲԿ-ի նախկին տնօրենի տանուլ տված գումարները պետք է վերադարձվեն. ԱՆ նախարար
Ի՞նչ է լինելու Վեդիի բժշկական կենտրոնի աշխատակիցների աշխատավարձի հարցը, որն ըստ լուրերի ԲԿ-ի տնօրենը տանուլ էր տվել խաղատանը: Լրագրողների այս հարցին պատասխանել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Գիտեք, որ կա քրեական գործ, և կարծում եմ, սա իսկապես լրջագույն խնդիր է։ Մենք հիմա վերանայում ենք մեր բոլոր հիվանդանոցներում տնօրենների տեխնիկական, բանկային, ֆինանսական հոսքերի վերահսկման հավելյալ մեխանիզմները»,- ասել է Ավանեսյանը` նշելով, որ բոլոր ամիսների աշխատավարձերը վճարված են, բժշկական կենտրոնը նորմալ աշխատանքային ընթացքում է, նշանակված է նոր ժամանակավոր պաշտոնակատար։ «Մեր կողմից իրավապահ մարմինների հետ աշխատանքը գնում է և պետք է այս գումարները վերադարձվեն»,- հավելել է Ավանեսյանը:
Մանրամասները` տեսանյութում