Իրանի նախագահը հաստատեց՝ հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբը սպանվել է
Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբը, հաղորդում է The Times of Israel-ը ՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը։
Իսրայելի ՊՆ նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ինքը և վարչապետ Բենիամին Նեթանյահուն զինվորականներին լիազորություն են տվել վերացնել իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ առանց լրացուցիչ թույլտվության անհրաժեշտության։
Նշենք՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբի մահը։
Հավելենք՝ Խատիբը նշանակվել է Իրանի հետախուզության նախարար 2021 թվականին։ Լրատվամիջոցների պնդմամբ՝ Էսմայիլ Խատիբը Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ամենամոտ անձնավորությունն էր։
