Քաղաքականություն

Իրանի դեմ արշավը շարունակվում է. Նեթանյահու

Ofelya
Իրանի դեմ արշավը շարունակվում է. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ իրականացվող արշավը դեռ ավարտված չէ, սակայն, իր խոսքով, արդեն իսկ էական արդյունքներ են գրանցվել։ 


Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելին հաջողվել է միջազգային ուշադրությունը կենտրոնացնել իրանական ռեժիմից բխող վտանգների վրա։ Նա նաև ընդգծել է, որ եթե նախկինում Իսրայելը, իր ձևակերպմամբ, դիմակայում էր Իրանին միայնակ, ապա այժմ գործում է ԱՄՆ-ի հետ համատեղ, իսկ այդ համագործակցությանը զուգահեռ ձևավորվում են նաև նոր դաշինքներ։


Վարչապետը հայտարարել է, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային և բալիստիկ ներուժին, ինչպես նաև այդ ուղղություններով արտադրական շղթաներին։ Բացի այդ, նա ասել է, որ թուլացվել են այն ուժային օղակները, որոնք, իր խոսքով, Իրանը ձևավորել էր Իսրայելի շուրջ, ինչպես նաև անվտանգության գոտիներ են ամրագրվել Գազայի հատվածում, Սիրիայում և Լիբանանում։


Նեթանյահուն նաև նշել է, որ, իր գնահատմամբ, Իսրայելը փոխել է անվտանգության գործելակերպը և այժմ նախաձեռնությունը պահում է իր ձեռքում։ Նա բարձր է գնահատել երկրի հակաօդային պաշտպանության համակարգի արդյունավետությունը, ինչպես նաև ընդգծել իսրայելական հասարակության և տնտեսության դիմակայունությունը։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250