Սենսացիոն տեղեկություն. Չարլի Քըրքի սպանության գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել
Ամերիկացի ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք վերաբերում են քննության առանցքային ապացույցներից մեկին՝ մահացու փամփուշտին։ Գործի շրջանակում փորձագետները չեն կարողացել հաստատել, որ այն արձակվել է հանցագործության մեջ կասկածվող Թայլեր Ռոբինսոնի հրացանից, գրում է Daily Mail-ը:
Նյութում նշվում է նաև, որ ԴՆԹ փորձաքննության արդյունքներով զենքի վրա հայտնաբերվել են այլ անձանց հետքեր։ Այդ հանգամանքը հարցեր է առաջացնում նախաքննության այն վարկածի շուրջ, ըստ որի՝ կասկածյալը գործել է միայնակ։ Պաշտպանական կողմը, հավանաբար, հենց այս տվյալների վրա էլ կկառուցի իր հետագա դիրքորոշումը դատարանում։
Ըստ գործի ներկայացված վարկածի՝ դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին։ Քննիչների վարկածով՝ Ռոբինսոնը վերցրել է իր պապի հրացանը, շուրջ երեք ժամ ճանապարհ անցել մինչև Յուտայի համալսարան և կրակել Չարլի Քըրքի ուղղությամբ այն պահին, երբ վերջինս ելույթ էր ունենում ուսանողների առջև։
Այժմ պաշտպանությունը պատրաստվում է պահանջել դատական լսումները հետաձգել վեց ամսով։ Միևնույն ժամանակ, եթե ներկայացված փորձաքննությունները պահպանեն իրենց ուժը, մեղադրող կողմը կարող է կանգնել նոր կասկածյալների կամ գործի այլընտրանքային վարկածների ուսումնասիրման անհրաժեշտության առաջ։