Քաղաքականություն

48 ժամվա ընթացքում լքել երկիրը. Արգենտինան՝ Իրանի դեսպանին

Ofelya
48 ժամվա ընթացքում լքել երկիրը. Արգենտինան՝ Իրանի դեսպանին

Արգենտինայի կառավարությունը Բուենոս Այրեսում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին հայտարարել է  «պերսոնա նոն գրատա»։ Այդ մասին հայտարարություն է տարածել երկրի արտաքին գործերի նախարարությունը։


Հայտարարության համաձայն՝ Իրանի ժամանակավոր ներկայացուցիչ Մոհսեն Սոլթանի Թեհրանին ճանաչվել է «պերսոնա նոն գրատա»՝ Վիեննայի կոնվենցիայի 9-րդ հոդվածի հիման վրա, և նրան հանձնարարել են 48 ժամվա ընթացքում լքել երկիրը։


Որոշումը ընդունվել է ի պատասխան Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության, որը վերաբերում էր Արգենտինայի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն։


5366342619249711413 (1).jpg 152.14 KB

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից