Քաղաքականություն
Ո՞վ կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը. Նիկոլ Փաշինյան, թե՞ Արարատ Միրզոյան
Gohar Vardanyan
473 դիտում
Դեկտեմբերի 6-ին կայանալիք` ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի ոչ թե առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը, այլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Այս մասին, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, ասել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ հերքելով տեղեկատվությունը, թե ինքը պետք է մասնակցի դեկտեմբերի 6-ին կայանալիք հանդիպմանը: \r\n\r\n«Դա այն ֆորմատը չէ, որ առաջին փոխվարչապետը գնա: Դա նախագահների ֆորմատ է, և Հայաստանը կներկայացնի վարչապետը: Ես չեմ գնալու»,- ասել է Արարատ Միրզոյանը:\r\n\r\nԻ դեպ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները դաշինքի դեկտեմբերի 6-ի վեհաժողովում նոր գլխավոր քարտուղար չեն ընտրի: Այդ մասին РБК--ին ասել է ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը: Իսկ քանի որ այս տարի ՀԱՊԿ ղեկավարների այլ հանդիպում նախատեսված չէ, մինչեւ 2019 թ. կազմակերպության նոր գլխավոր քարտուղար չի ընտրվի:\r\n\r\n«Գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվի: Օրակարգն արդեն ուղարկվել է Սանկտ Պետերբուրգի հանդիպման բոլոր մասնակիցներին», - ասել է Արսեն Գասպարյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
972
Արմեն Աշոտյանը հերթական խախտումն է արձանագրել «Իմ քայլը» դաշինքի կողմից
Gohar Vardanyan
1 րոպե
1,091
Լևոն Քոչարյանից ևս մեկ գրառում. պետական մեքենա ինձ կցված չի եղել, պետությունից վառելիք չեմ ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
633
Ո՞վ է Արցախը դուրս թողել բանակցություններից. պարզաբանում է Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վ.Սողոմոնյանը
Gohar Vardanyan
530
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
1,301
3.0
Եվրոպական խորհրդի նախագահը մեղադրել է Օրբանին «կարմիր գիծը» հատելու մեջ
1 րոպե
263
Թույլատրվել է Սամվել Կարապետյանին սոցիալական ցանցում հրապարակել տեսաուղերձ. ՔԿ
1 րոպե
381
Սամվել Կարապետյանին չեն թույլատրել տեսաուղերձ հղել. փաստաբանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
356