Հասարակություն
Գյումրիում ծեծելով սպանել են փողոցը մաքրող կնոջը. Դաժան սպանություն
Gohar Vardanyan
827 դիտում
Այսօր`դեկտեմբերի 3–ի առավոտյան, դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրու Սլաբոդկա թաղամասում։ Անհայտ անձը հարձակվել է այդ թաղամասի բնակիչ, 1961 թվականին ծնված կնոջ վրա ու դաժանաբար ծեծել է նրան։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին կինը մահացել է։
Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։ Պարզվել է, որ կինն աշխատում էր Գյումրու քաղաքապետարանում որպես փողոցի հավաքարար։ Նա լուսաբացին դուրս էր եկել աշխատանքի։ Դատախազության տվյալներով` կնոջը ծեծի ենթարկած անձը դիմել է փախուստի։ Այս պահին կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձ դեռ չկա:
Լրատվամիջոցների փոխանցմամբ` Սլաբոդկա թաղամասի բնակիչների խոսքով`կնոջը դաժանաբար ծեծի ենթարկածը երիտասարդ տղամարդ է։ Տեսախցիկը ֆիքսել է, որ վերջինս մանյակի նման կրնկակոխ գնացել է կնոջ հետևից ու աննկարագրելի դաժանությամբ ծեծի ենթարկել նրան։
Նմանատիպ հոդվածներ
Ծաղկի շուկայի սեփականատերերը սպառնացել են բարձրացնել տեղի վճարը՝ վաճառականների ակցիայի պատճառով
Gohar Vardanyan
1,876
Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվում
Gohar Vardanyan
1,176
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 9-ամյա հայ գեղասահորդուհին հաղթել է Էստոնիայի միջազգային մրցաշարում
Gohar Vardanyan
1 րոպե
850
ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է գյումրեցի կնոջ սպանությանը 102 ռազմաբազայի զինծառայողի մասնակցությունը
Gohar Vardanyan
1 րոպե
675
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
214
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
421
Ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ նախարար
1 րոպե
276
Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին
1 րոպե
265