Հասարակություն

Ծաղկի շուկայի սեփականատերերը սպառնացել են բարձրացնել տեղի վճարը՝ վաճառականների ակցիայի պատճառով

Gohar Vardanyan 1,876 դիտում
Ծաղկի շուկայի սեփականատերերը սպառնացել են բարձրացնել տեղի վճարը՝ վաճառականների ակցիայի պատճառով
Մեր նախորդ թողարկումների ժամանակ արդեն հաղորդել էինք, որ առավոտյան ժամը 8-ից բողոքի ակցիա է իրականացվում Վ.Սարգսյանի անվան ՙՀանրապետական՚ մարզադաշտի մոտ գործող Ծաղիկի շուկայի աշխատակիցների կողմից, պահանջը տարածքի վարձավճարի նվազեցումն է: Ակցիայի մասնակիցները նշում են, աշխատանքային ժամը 8-ից մինչև 9:30 է, մեկ ժամն էլ արժի 2000 դրամ, պահանջում են նվազեցնել 1000 դրամով: Տարածքի սեփականատերերը համաձայն չեն` նշելով, որ դեռ մի բան էլ բարձրացնելու են 3000 դրամ են դարձնելու այս բողոքի ցույցը անելու համար: Ակցիայի մասնակիցները նշում են, որ չեն պատրաստվում այդպես շարունակել, և տեղափոխվելու են Նաիրիտ գործարանի հարակից տարածք, որտեղ կաշխատեն, մինչև հարցը լուծում ստանա: Ի դեպ, նրանք մինչ այս պահը իրենց գործունեությունը ծավալել են մայթերում, դուրս գալով մարզադաշտի տարածքից, որն էլ դարձել է վիճաբանության պատճառ: Սեփականատերերը չեն թույլատրել անգամ մայթերին ծաղիկ վաճառեն:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250