Քաղաքականություն
ԱԺ-ում քվորում չկա. օրակարգում Արամ Հարությունյանին ազատությունից զրկելու հարցն է
Lilit A.
1 րոպե
333 դիտում
Այսօր Ազգային ժողովում մեկնարկում է հերթական նիստը, որի օրակարգում է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը: Այս պահին, սակայն, ինչպես սպասվում էր, դեռ քվորում չկա։
Նշենք, որ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ ԱԺ-ում գրանցված լինի 53 պատգամավոր, սակայն այս պահին գրանցվել է դեռ 25 պատգամավոր։
Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանին վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում: Դատախազությունից հայտնում են, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Թռիչքի պահին ՍՈՒ-25-ում երկու օդաչու է եղել․ մանրամասներ
Lilit A.
1 րոպե
1,027
Ոստիկանությունը Արփինե Հովհաննիսյանի գրառմումը ստահոդ է որակել
Lilit A.
1 րոպե
654
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շարմազանովին կոչ եմ անում չանցնել կոռեկտության սահմանը․ Ալեն Սիմոնյան
Lilit A.
1 րոպե
610
Քոչարյանը կզրկվի՞ անձեռնմխելիությունից․ Դատարանը որոշում է կայացնում
Lilit A.
589
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
93
Վեց երկրներ պատրաստ են ապահովել Հորմուզի անվտանգությունը
1 րոպե
360
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
1,344
3.0
Եվրոպական խորհրդի նախագահը մեղադրել է Օրբանին «կարմիր գիծը» հատելու մեջ
1 րոպե
279