Վեց երկրներ պատրաստ են ապահովել Հորմուզի անվտանգությունը
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Ճապոնիայի հետ միասին, հայտնել են իրենց պատրաստակամությունը նպաստելու «Հորմուզի նեղուցով անվտանգ անցման ապահովմանը»։ Համապատասխան որոշումը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում։
Համատեղ հայտարարության մեջ երկրները ամենախիստ կերպով դատապարտել են «Իրանի հարձակումները անզեն առևտրային նավերի, քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքների և նեղուցի փաստացի շրջափակման վրա»։
Երկրները պահանջել են, որ Թեհրանը անհապաղ դադարեցնի իր սպառնալիքները, ականապատումը, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումները և կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2817 բանաձևը։
Ընդգծվել է, որ միջազգային նավագնացությանը միջամտությունը սպառնալիք է միջազգային խաղաղության և անվտանգության համար։