Հասարակություն
Երևանում ճոպանուղի կկառուցվի
Lilit A.
1,363 դիտում
Այս նախագիծն ընդգրկված է քաղաքի ներդրումային ծրագրերի բաժնում:
Մասնավորապես ասվում է․
«Երևանում ճոպանուղին կարող է արդյունավետ շահագործում ապահովել՝ լրացնելով ավանդական տրանսպորտի ձևերին՝ տրանսպորտային հիմնախնդիրների լուծման գործում։ Միաժամանակ աշխարհագրական բարդ տեղանքի կամ այլ արգելքների առկայության պայմաններում այն շահեկանորեն առաձնանում է այլ տրանսպորտային միջոցներից»:
Առաջարկվում է ճոպանուղու գործարկման հետևյալ տարբերակները՝
Տարբերակ առաջին: Ստորին կայան՝ Կոմիտասի անվան պուրակ, միջանկյալ՝ «Մայր Հայաստան» արձան (Հաղթանակ զբոսայգի), Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ Դրո և Սևակ փողոցների խաչմերուկ, Ավան Առինջ թաղամասի երկրորդ միկրոշրջան: ԸՆդհանուր երկարությունը՝ 6222 մ, թողունակությունը՝ 2400 - 3000 մարդ / ժամ։
Տարբերակ երկրորդ: Մաշտոցի պողոտա՝ Գլխավոր պողոտայի հատված,միջանկյալ՝ Հալաբյան փողոց` Թումանյանի այգի, 16-րդ թաղամաս՝ 2-րդ շղթա։ Երկարությունը՝ 5168 մ, թողունակությունը՝ 2400 - 3500 մարդ / ժամ։
Տարբերակ երրորդ: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ (Օղակաձև զբոսայգի), միջանկյալ՝ Նորք Մարաշ վարչական շրջան, Նոր-Նորք 2-րդ զանգված` Գայի պողոտա: Երկարությունը՝ 5345 մ, թողունակությունը՝ 3000 մարդ / ժամ:
Տարբերակ չորորդ: «Տաշիր» առևտրի կենտրոն (Տիգրան Մեծ, Մ.Խորենացի և Եր.Քոչար փողոցների խաչմերուկ), միջանկյալ՝ Սարի-թաղ 12-րդ փողոց, Նոր Նորք վարչական շրջանի 7 և 8-րդ զանգվածների կենտրոնական հատված:
Տարբերակ հինգերորդ: Թամանյանի անվան պուրակ, միջանկյալ՝ 50-ամյակի հուշարձան, Ն.Զարյան փողոցի և Կոմիտասի անցուղու հատված (Հյուսիսային ճառագայթ շենք), Նոր Արաբկիր զբոսայգի:
Ներդրողի առաջարկությամբ կարող են քննարկվել ճոպանուղու կառուցման այլ վայրեր։
Ծրագրի ժամկետներ. Շինարարության տևողությունը` շուրջ 3 տարի:
Ծրագրի արժեքը կկազմի շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար: Հաշվարկը կատարվել է ծրագծի 5-6 կմ երկարության համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական բանակը նոր ճտքակոշիկներ կունենա
Lilit A.
1 րոպե
1,041
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Չկաշկանդվել ոչ մեկի ո՛չ կարողությունից, ո՛չ դիրքից․ Օսիպյանը՝ Կոտայքի ոստիկաններին
Lilit A.
1 րոպե
828
Հունվարի 1-ից ավելանալու է 85 հազար մարդու նպաստ ու թոշակ․ Փաշինյան
Lilit A.
1 րոպե
725
Որտեղի՞ց է հատկացվել 71 մլն դրամ նոր տոնածառի համար
Lilit A.
657
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
213
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
420
Ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ նախարար
1 րոպե
275
Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին
1 րոպե
264