Հասարակություն
Հունվարի 1-ից ավելանալու է 85 հազար մարդու նպաստ ու թոշակ․ Փաշինյան
Lilit A.
1 րոպե
726 դիտում
Եկող տարվա հունվարի 1-ից ավելանալու է սոցիալապես անապահով խավի 85 հազար մարդու նպաստ ու թոշակ ։ Այս մասին «Իմ քայլը» դաշինքի՝ Ապարանում անցկացված քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Այս մարդկանց թոշակը նույնիսկ հաց ու պանրին չի հերիքում: Մենք առաջին հերթին որոշեցինք այս մարդկանց հարցը լուծել, քանի որ մենք մտածեցինք, որ ամոթ է մեր երկրում սովահար մարդ լինի»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք իրենց առաջ ավելի ամբիցիոզ խնդիր են դրել, որ առաջիկա 5 տարում ՀՀ-ում ծայրահեղ աղքատությունը վերացվի:
Փաշինյանը նշեց, որ իրենք վարելու են աղքատության վերացման և աշխատանքի խրախուսման քաղաքականություն:
«Մենք ուզում ենք մարդկանց աջակցել, օգնել, որ իրենք իրենց ընտանիքի բարեկեցությունը կարողանան ապահովել ու ոչ թե այն հին վիճակներով, երբ որ կառավարությունն աղքատության խրախուսման քաղաքականություն էր վարում»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ճոպանուղի կկառուցվի
Lilit A.
1,363
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական բանակը նոր ճտքակոշիկներ կունենա
Lilit A.
1 րոպե
1,041
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Չկաշկանդվել ոչ մեկի ո՛չ կարողությունից, ո՛չ դիրքից․ Օսիպյանը՝ Կոտայքի ոստիկաններին
Lilit A.
1 րոպե
828
Որտեղի՞ց է հատկացվել 71 մլն դրամ նոր տոնածառի համար
Lilit A.
657
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
213
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
420
Ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ նախարար
1 րոպե
276
Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին
1 րոպե
265