Պատահարներ
Խախտումների պատճառով կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը
Gohar Vardanyan
1 րոպե
446 դիտում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն անհատ ձեռնարկատեր Լուսինե Սիմոնյանին պատկանող լավաշի եւ հրուշակեղենի արտադրամասում (Լոռու մարզ, ք Ալավերդի) անցկացրած վերահսկողական միջոցառումների շրջանակում պարզել են, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։
Արձանագրվել են նաև այլ անհամապատասխանություններ, մասնավորապես պատրաստի արտադրանքը չի ունեցել հայերեն մակնշում, իսկ չփաթեթավորված լավաշը՝ տեղեկատվական թերթիկ, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը եւ անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերին, արտադրողի կողմից չի իրականացվել պատրաստի արտադրանքի լաբորատոր հսկողություն՝ որակի եւ անվտանգության ցուցանիշների նկատմամբ: Այս արտադրամասի երկու աշխատակիցներ չեն անցել նախնական եւ պարբերական բժշկական զննություններ եւ չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
Տեսչական մարմինը կասեցրել է Ա/Ձ Լուսինե Սիմոնյանի արտադրական գործունեությունը: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար տրվել է ժամանակ, իսկ աշխատակիցները զրկվել են աշխատանքի իրավունքից, մինչեւ սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոտնձգության փորձ՝ անչափահաս աղջնակի նկատմամբ
Gohar Vardanyan
736
ՍՈՒ-25 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված զինծառայողների հոգեհանգիստը կկայանա Սուրբ Սարգիս եկեղեցում
Gohar Vardanyan
1 րոպե
649
ՊԵԿ 3 աշխատակիցներ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք են ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
652
Փախուստի փորձ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից․ քանդել են պատը
Gohar Vardanyan
1 րոպե
657
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
687
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,592
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,492
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
347