Պատահարներ
Փախուստի փորձ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից․ քանդել են պատը
Gohar Vardanyan
1 րոպե
658 դիտում
Այսօր առավոտյան փախուստի փորձ է տեղի ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Երկու կալանավորներ իրենց խցի ճակատային պատի քարը քանդելու միջոցով դուրս են եկել եւ շարժվել դեպի ելքը։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը։
Լրատվամիջոցի հետ զրույցում լուրը հաստատել են ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։ Փախուստի փորձը տեղի է ունեցել ժամը 04:40-ի սահմաններում։
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք Է. Վ.-ն (մեղադրվում է ՀՀ ՔՕ 175հ.3մ.1կ., 183հ.3մ.3կ., 131հ.2մ.2,3,4,6կ., 139հ.1մ., 138հ.1մ.) եւ Փ. Մ.-ն (մեղադրվում է ՀՀ ՔՕ 175հ.2մ.4կ.) խցի ճակատային պատի քարը քանդելու միջոցով խցից դուրս են եկել հիմնարկի արգելագոտու տարածք, որտեղ անցնելով փշալարի արգելապատնեշը՝ փորձել են տեղաշարժվել դեպի հիմնարկի ելքը: Սակայն ժամապահի եւ հերթապահ խմբի ծառայողների աչալրջության եւ զգոնության շնորհիվ կալանավորված անձանց փախուստի փորձը կանխվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոտնձգության փորձ՝ անչափահաս աղջնակի նկատմամբ
Gohar Vardanyan
736
ՊԵԿ 3 աշխատակիցներ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք են ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
653
Հարձակվել են Գագիկ Համբարյանի վրա
Gohar Vardanyan
602
ՀՐԱՏԱՊ․ Սիսիանում մի խումբ զինծառայողներ մնացել են ձնահյուսի տակ
Gohar Vardanyan
484
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
688
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,592
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,492
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
347