Քաղաքականություն
Լուկաշենկո․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կլինի Բելառուսի ներկայացուցիչ․ Հայկական կողմը հերքում է
Gohar Vardanyan
1 րոպե
664 դիտում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը փոխանցվելու է Մինսկին և այն զբաղեցնելու է Բելառուսի ներկայացուցիչը։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Հայաստանը համաձայն է եղել այդ որոշմանը, Լուկաշենկոն ասել է, թե Հայաստանի անունից խոսել չի կարող։
Նա նշել է, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կարելի է ասել լուծվել է։ Լուկաշենկոյի խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում քիչ էր մնում անցկացվեր ՀԱՊԿ-ի նիստը։
Հատկանշական է, որ տեղեկությունը մեծ հաշվով տարածվել է հիմնականում բելառուսական լրատվամիջոցներում։ Ռուսական կողմից այս առնչությամբ որևէ պարզաբանում դեռևս չկա, սակայն հայկական կողմն արդեն արձագանքել է։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ դեռ։ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը հետաձգվում է մինչև գալիք տարի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
973
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Թող ՀԱՊԿ-ում հավերժ լինի Բելառուսը, բայց փոխադարձ պարտավորությունները կատարվեն․ Փաշինյան
Gohar Vardanyan
940
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
85
Վեց երկրներ պատրաստ են ապահովել Հորմուզի անվտանգությունը
1 րոպե
344
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
1,341
3.0
Եվրոպական խորհրդի նախագահը մեղադրել է Օրբանին «կարմիր գիծը» հատելու մեջ
1 րոպե
278