Քաղաքականություն
Իլհամ Ալիևը կուլիսներում զրուցել է Փաշինյանի հետ․ մանրամասներ
Gohar Vardanyan
445 դիտում
Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կուլիսներում զրուցել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը:
«Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ ակտիվ բանակցությունների շարունակման հարցերը», - ասել է Հ. Հաջիևը «ԱզերԹաջ» գործակալությանը տված հարցազրույցում:
Ըստ նրա, անհրաժեշտ է հաշվի առնել, որ այս երկու գործոնները շատ սերտորեն կապված են և փոխադարձաբար լրացնում են միմյանց:
«Վերջերս զորքերի շփման գծում և պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է, որը շատ լավ նախադրյալ է ստեղծում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ բանակցություններ վարելու համար: Դա չպետք է հանգեցնի հակամարտության սառեցմանը կամ անընդունելի ստատուս քվոյի պահպանմանը», - ասել է Հաջիևը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը կողմնակից է ստատուս քվոյի շուտափույթ փոփոխությանը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով բազմիցս շեշտվել է ստատուս քվոյի փոփոխության կարևորությունը: Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շրջանակներում տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պետք է վերականգնվեն միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում», - ասել է Հաջիևը:
Նա նաև ասել է, որ զրույցի ընթացքում Ի.Ալիևը և Ն.Փաշինյանը քննարկել են «ձերբակալված անձանց» փոխանակման հարցը:
Հաջիևը նաև մեկնաբանել է երկու երկրների միջև ուղիղ կապը: «Նման կապն առկա է: Բայց այն պետության ղեկավարների, արտաքին գործերի նախարարների կամ պաշտպանության նախարարների մակարդակով չէ: Այն մեկ մակարդակով ցածր է և օգտագործվում է անհրաժեշտության դեպքում», - ասել է Հաջիևը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
973
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Թող ՀԱՊԿ-ում հավերժ լինի Բելառուսը, բայց փոխադարձ պարտավորությունները կատարվեն․ Փաշինյան
Gohar Vardanyan
940
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
81
Վեց երկրներ պատրաստ են ապահովել Հորմուզի անվտանգությունը
1 րոպե
325
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
1,341
3.0
Եվրոպական խորհրդի նախագահը մեղադրել է Օրբանին «կարմիր գիծը» հատելու մեջ
1 րոպե
278