Քաղաքականություն
Խոշոր հափշտակության համար մեղադրվող Մհեր Եղիազարյանը դուրս է եկել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունից
Gohar Vardanyan
1 րոպե
365 դիտում
Դադարեցնում եմ «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցության անդամակցությունը և հրաժարվում եմ կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտարարություն է տարածել Մհեր Եղիազարյանը, ում ԱԱԾ-ն վերագրում է խոշոր չափերի գումարի հափշտակություն:
«Հարգելի հայրենակիցներ
Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ առայժմ չեմ անդրադառնում իմ քրեական գործի մանրամասներին, միայն ցանկանում եմ հայտնել բոլորին, այդ թվում իմ ընկեր կոչվողներին, որ յուրաքանչյուր ոք մեղավոր է համարվում միայն այն ժամանակ, երբ կա դատավճիռ:
Ուստի շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս օրերին իմ կողքին են և հավատալով ինձ՝ փորձում են իրենց օժանդակությամբ նպաստել ճշմարտությունն ամբողջությամբ ի հայտ գալուն:
Շնորհակալ եմ ևս նրանց, ովքեր ընդհատակ են անցել, դրա համար ևս շատ ուրախ եմ:
Հ.Գ. ՏԵղեկացնեմ, որ դադարեցնում եմ «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցության անդամակցությունը և հրաժարվում եմ կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնից, որպեսզի չսասանեմ կուսակցության և կուսակցության նախագահի հեղինակությունը»,- նշված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
973
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Թող ՀԱՊԿ-ում հավերժ լինի Բելառուսը, բայց փոխադարձ պարտավորությունները կատարվեն․ Փաշինյան
Gohar Vardanyan
940
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
91
Վեց երկրներ պատրաստ են ապահովել Հորմուզի անվտանգությունը
1 րոպե
357
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
1,344
3.0
Եվրոպական խորհրդի նախագահը մեղադրել է Օրբանին «կարմիր գիծը» հատելու մեջ
1 րոպե
278