Քաղաքականություն
Քվեարկել եմ սև ու սպիտակի չբաժանված Հայաստանի համար․ Վիգեն Սարգսյան
Gohar Vardanyan
398 դիտում
Ես քվեարկել եմ այսօր այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով երբևէ չի անցնի հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների: Այս մասին այսօր 9/47 ընտրատեղամասում իր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ցուցակը գլխավորող, կուսակցության փոխնախագահ Վիգեն Սարգսյանը։
«Ես առաջին հերթին մեծ ակնկալիք ունեմ, որ մեր հանրությունը այսօր ակտիվ կմասնակցի ընտրություններին, դա շատ կարևոր է, հատկապես, երկրի համար վճռորոշ պահերին պետք է համախմբվածություն։ Անկախ նրանից, թե ով ինչ դիրքորոշում ունի, ամենավերջին բանն ինչ կարելի է անել, այսօր տանը նստելն է», - ասաց Վիգեն Սարգսյանը։
Վիգեն Սարգսյանը հույս հայտնեց, որ այսուհետ կունենանք ավելի համախմբված հասարակություն։
«Ես քվեարկել եմ այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով երբևէ չի անցնի հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների, որովհետև դա ուղիղ ճանապարհ է դեպի ներքին թշնամու ձևավորում։ Իսկ պաշարված բերդում ներքին թշնամին ամենավատ բանն է, որ կարող է լինել։ Մեզ պետք է ավելի ամուր, ավելի համախմբված, ավելի արագ տեմպերով զարգացող երկիր, մեր մարտահրավերները շատ մեծ են, մեր ունեցած պաշարներն այդ մարտահրավերներից՝ անհամեմատ ավելի փոքր և ես ակնկալում եմ, որ այսօրվա քվեարկությունից հետո մենք կունենանք երկիր, որտեղ գոնե այն հարցերում, որոնք մեզ համար կենսական նշանակություն ունեն՝ անվտանգություն, պաշտպանություն, արտաքին քաղաքականություն, մենք կհենվենք գիտելիքի, փորձի, հետևողականության վրա ու չենք անի քայլեր, որոնք կարող են թուլացնել մեր դիրքերը տարածաշրջանում», - եզրափակեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
973
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Քանի պատգամավոր կունենա նոր ԱԺ-ն․ ռեյտինգային թեկնածուների ցուցակը
Gohar Vardanyan
1 րոպե
3,234
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
99
Վեց երկրներ պատրաստ են ապահովել Հորմուզի անվտանգությունը
1 րոպե
366
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
1,346
3.0
Եվրոպական խորհրդի նախագահը մեղադրել է Օրբանին «կարմիր գիծը» հատելու մեջ
1 րոպե
279