Քաղաքականություն
Սե՛րժ, պետք է կարողանաս խոսքերիդ համար պատասխան տալ․ Աշոտյան
Gohar Vardanyan
1 րոպե
956 դիտում
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին։
«Ցավում եմ, որ մեր երկրի անունը մշակութային ոլորտում բարձր պահող Սերժ Թանկյանը անպատասխանատու արտահայտություններ է անում:
Սերժ Թանկյանը այսօր անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցող արտահերթ ընտրություններին ու, չգիտես ինչու, որոշել է իր հուզական ստատուսում մեկնաբանել իմ խոսքերը։
Սե՛րժ, ինչքան էլ դու լինես հայտնի ու սիրված, ինչքան էլ լինես մեր երկրի անունը բարձր պահող, միևնույն է օրենքով դու պետք է կարողանաս պատասխան տալ քո խոսքերի համար։ Երբ դու նշում ես, որ «20 տարի երկիրը թալանելուց հետո Աշոտյանը գրում է, թե քարոզարշավի ժամանակը քիչ է», դու հանցագործության մասին ակամայից կամ մտածված հաղորդում ես տալիս, ինձ անվանական մեղադրանք առաջադրում, որին, հուսանք, ՀՀ ոստիկանությունը կարձագանքի, հակառակ դեպքում վերջնականապես կփաստվի, որ մեր երկրում իսկական ընտրովի արդադատություն է։
Հույս ունեմ, դու կհրավիրվես ՀՀ ուժային կառույցներից որևէ մեկը քո խոսքերը աապացուցելու հիմնավորելու համար: Ժամանակն է, որ բոլորն իրենց ասածների և արածների համար պատասխան տան, ԲՈԼՈՐԸ:
Իսկ ինչ վերաբերվում է քարոզարշավի քիչ լինելու մասին իմ արած հայտարարությանը, պետք է նշեմ, որ ես վերահաստատում եմ իմ խոսքփերը։ Այո՛, 12 օրը շատ քիչ է, բայց պետք է քեզ ու քո գաղափարակիցներին հիասթափեցնեմ․ մենք 12 օրում էլ կարողացանք բոլորին ներկայացնել այն, ինչ կա ու բացատրել, թե մեր թիմը ինչ ներուժ ունի ու ինչեր կարող է անել։
Լավ օր եմ քեզ մաղթում, հարգելի՛ Սերժ, հույս ունեմ, որ գրառում անելուց զատ դու մի օր կունենաս քո փաստացի ներդրումը՝ հզոր ու զարգացած Հայաստան ունենալու գործում․․․ օրինակ՝ վերջապես կգնես այն տունը, որը այսքան ժամանակ խոստացել ես, ու կվերադառնաս Հայրենիք», - գրել է Արմեն Աշոտյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
973
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Քանի պատգամավոր կունենա նոր ԱԺ-ն․ ռեյտինգային թեկնածուների ցուցակը
Gohar Vardanyan
1 րոպե
3,234
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
102
Վեց երկրներ պատրաստ են ապահովել Հորմուզի անվտանգությունը
1 րոպե
374
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
1,348
3.0
Եվրոպական խորհրդի նախագահը մեղադրել է Օրբանին «կարմիր գիծը» հատելու մեջ
1 րոպե
279