Հասարակություն

Վարդենյաց լեռնանցքը փակ է տրանսպորտային որոշ միջոցների համար

Gohar Vardanyan 1 րոպե 460 դիտում
Վարդենյաց լեռնանցքը փակ է տրանսպորտային որոշ միջոցների համար
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից