Հասարակություն
Իմ ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը Համազգային թատրոնում. Շահվերդյանի գրառումը
Gohar Vardanyan
1 րոպե
508 դիտում
Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը որոշում է կայացրել թողնել պաշտոնը:
Այս մասին վերջինս հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Սիրելի՛ Համազգային թատրոնի արտիստներ, սիրելի՛ թատերասեր հասարակություն, ես ողջ կյանքս ապրել ու աշխատել եմ թատրոնում և թատրոնի համար։ Ինձ համար ցավ է տեսնել թատրոնի կաթվածահար վիճակը։ Այսպես շարունակվել չի կարող։ Ես չեմ հանդուրժի թատրոնի քայքայումը։ Տեսնում եմ, որ իմ ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը, թեև ես իմ ձեռքն էի մեկնել ձեզ՝ համոզված լինելով, որ կարող եմ օգնել և օգտակար լինել, բայց ստացվեց հակառակը... Այժմ որոշում եմ կայացրել հրաժարվել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ Ինչպես որ խոստացել էի, ես մնում եմ ձեր բարեկամը, գրկում եմ ձեզ մեկ առ մեկ ու հաջողություն մաղթում ձեր գործում։ Հուսով եմ, որ մեր միջև անախորժությունները կմոռացվեն, կներվեն միմյանց հասցված վիրավորանքները։ Հուսով եմ նաև, որ ապագայում առիթներ կունենանք միասին ստեղծագործելու և ծառայելու Նորին մեծություն Թատրոնին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Շահվերդյանը:
Նշենք, որ Սուրեն Շահվերդյանը նոյեմբերի 29-ին էր նշանակվել Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար: Նշանակումից հետո թատրոնում անձնակազմի կողմից բողոքի լայն ալիք էր ծավալվել:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
Gohar Vardanyan
1 րոպե
530
Բենզինի գները նվազում են․ Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
2,139
Գագիկ Սուրենյանը մտահոգ է
Gohar Vardanyan
1 րոպե
1,015
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ընտրատեղամասը հսկող ոստիկանը սրտիկ անում
Gohar Vardanyan
1 րոպե
668
Ավելին Հասարակություն բաժնից
Սպասվում է ամպրոպ և տեղումներ. եղանակը Հայաստանում
1 րոպե
2
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
90
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
230
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
439