Պատահարներ
Վովայի պատվերով բռնել են․ քրեական հեղինակություն
Gohar Vardanyan
627 դիտում
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի եւ Բդո մականով հայտնի Արմեն Գասպարյանի վերաբերյալ քննվող սպանության գործով դատավճիռ կայացնելու:
Ինչպես հայտնում է Armtimes.com-ը՝ մինչ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը այսօր ամբաստանյալների պաշտպանները հանդես եկան ռեպլիկով: Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի ռեպլիկի ժամանակ քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի նյարդերը տեղի են տվել:
Դատախազի խոսքի ժամանակ Պետրոս Իսրայելյանը ինչ-որ բանից դժգոհություններ է հայտնել, որը ապակիներից այն կողմ գտնվողների համար լսելի չի եղել: Դատավոր Նելլի Բաղդասարյանը կարգադրել նրան ոտքի կանգնել, սակայն Իսրայելյանը հրաժարվել է:
«Քո խաթր կանգնում եմ, որպես կին»,- լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ասել է Իսրայելյանը եւ ոտքի կանգնել:
Դատավորը հիշեցրել է, որ ամբաստանյալը պարտավոր է ենթարկվել դատարանի օրինական կարգադրություններին եւ այդտեղ «խաթրի» հարց լինել չի կարող: Իսրայելյանը, սակայն, այդ զգուշացումից հետո էլ շարունակել է խոսել։
Ամբաստանյալ, քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանը ռեպլիկի կարգով հայտարարեց․ «Վովա Գասպարյանի պատվերով բռնել են, պատվերով նստցրել են, ճնշում գործադրում են, անմեղ նստած ենք, խնդրանքս արդարացի որոշում կայացնելն ա»,- հայտարարել է Բանդուրյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ ԲՀԿ-ն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործել է 390 ֆեյք
Gohar Vardanyan
878
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուլի պես զենքները դրեցին, գնացին տուն․ Տեփանոսյան
Gohar Vardanyan
1 րոպե
843
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայը, թուրքը, վրացին»․Լիոնում ձերբակալվել է հանցավոր խումբ
Gohar Vardanyan
1 րոպե
812
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրազիլիայի եկեղեցիներից մեկում ժամերգության պահին հրաձգություն է սկսվել
Gohar Vardanyan
1 րոպե
635
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
706
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,688
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,496
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
351