Հասարակություն
Զինծառայողները բաց նամակով դիմել են Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
801 դիտում
Մի խումբ զինծառայողներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ իրենց ծառակից ընկերոջ մորը՝ Հասմիկ Սարգսյանին ներում շնորհելու խնդրանքով:
Նշենք՝ Հասմիկ Սարգսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ գողություն կատարելու մեղադրանքով:
Նամակում մասնավորապես ասվում է․
«Հարգելի պարոն Փաշինյան,
Ձեզ են գրում մի խումբ զինծառայողներ, ովքեր խիստ մտահոգված են իրենց ծառայակից ընկերոջ ընտանեկան դժբախտությամբ։ Վերջինիս մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, հանրությանը հայտնի է դարձել որպես հանուն իր երեխաների գողություն կատարած կին։ Այժմ նրան սպառնում է 5 տարի ազատազրկում։ Առանց խորանալու գործի իրավական կողմի մանրամասների մեջ՝ պարզապես մեր կարծիքն ենք արտահայտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մենք անգամ չենք պատկերացնում, որ մեկ ամսից զորացրվող մեր ընկերը կարող է գնալ տուն ու չտեսնել տանը ոչ իր մորը, ոչ էլ անչափահաս քույրերին։ Ավելին՝ նա կարող է անգամ վերադառնալու տուն էլ չունենալ, քանի որ ընտանիքը չունի սեփական բնակարան, վարձով են ապրում, և մոր կալանավորվելուց հետո այդ տնից երեխաներին դուրս կհանեն, քանի որ չկա որևէ մեկը, ով կհոգա տան վարձի ծախսերը։
Պարոն Փաշինյան, պարզապես խնդրում ենք Ձեզ, ներում շնորհեք մեր զինակցի մորը, բարեգթություն ու մարդասիրություն դրսևորեք։ Պարզապես հասկացեք, որ Հասմիկ Սարգսյանը ստիպված է եղել հանցավոր քայլի դիմել իր երեխաներին սովից փրկելու համար։ Նա այդ երեխաներին փրկել է նաև հանուն մեր երկրի, նաև այդ քայլի շնորհիվ է, որ մենք հրաշալի ծառայակից ընկեր ունենք մեր կողքին։
Հասմիկ Սարգսյանին պատժելով՝ մեր պետությունը արդարադատություն չի իրականացնի, այլ պարզապես կվերացնի առանց այդ էլ լուրջ դժվարություններ տեսած ու զրկանքներ կրած այս ընտանիքը։
Ակնկալում ենք անձամբ Ձեր միջամտությունը»:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
Gohar Vardanyan
1 րոպե
530
Բենզինի գները նվազում են․ Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
2,139
Գագիկ Սուրենյանը մտահոգ է
Gohar Vardanyan
1 րոպե
1,014
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Gohar Vardanyan
665
Ավելին Հասարակություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
76
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
228
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
438
Ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ նախարար
1 րոպե
289