Հասարակություն
Երևանում գիշերային լուսավորություն չենք ունենա
Gohar Vardanyan
1,674 դիտում
Չլուսավորված փողոցներում հաճախ են տեղի ունենում ՃՏՊ-ներ, քանի որ տեսանելիության լուրջ խնդիր կա: Այս ամենին էլ գումարվում է մարդկանց մուգ հագուստը, որը հատկապես մթության մեջ չի երևում:
Մինչ օրս Երևան քաղաքի փողոցների գիշերային լուսավորությունն, ըստ գործող նորմատիվների, գործել է հետևյալ կերպ. ամառային ժամերին այն անջատվում է ժամը 1-ին, իսկ ձմեռային ժամերին՝ ժամը 24-ին: "Ավրորա Մեդիան" բազմաթիվ զանգեր է ստանում վարորդներից, որոնց համար մասնավորապես մութ փողոցներով երթևեկելը տասնյակ խնդիրներ է ստեղծում:
Aurora News-ը, հաշվի առնելով վարորդներից շատերի դժգոհությունը, դիմել էր Երևանի քաղաքապետարանին՝ խնդրելով փոխել գործող նորմատիվները, ինչը հնարավոր կդարձներ գիշերային ժամերին Երեւանի փողոցները լուսավորելը։
Քաղաքապետարանից մեր նամակին պատասխանել են, որ Երևանի արտաքին լուսավորության ժամանակացույցը կազմվում է ՙԵրքաղլույս՚ ՓԲ ընկերության տարեսկզբի ֆինանսական նախահաշվով և ներկայացվում քաղաքապետարան:
"Ինչ վերաբերվում է արտաքին լուսավորության ժամանակացույցի փոփոխությանը, հայտնում ենք, որ մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցը մինչև լուսաբաց միացված պահելը կապված է լրացուցիչ ֆինանսական հատկացումների հետ, որը քաղաքապետարանի կողմից նախատեսված չէ ՙԵրքաղլույս՚ ՓԲ ընկերության 2018 և 2019թթ բյուջեներում",- նշվում է պատասխան նամակում:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
Gohar Vardanyan
1 րոպե
530
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում մայրուղու վրա թափված թղթադրամները վթարների պատճառ են դարձել
Gohar Vardanyan
1 րոպե
874
Հայտնի է, թե երբ կվառեն Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը
Gohar Vardanyan
884
ՙԻ՞նչ, որտե՞ղ, ե՞րբ՚ հաղորդաշարն այսուհետ եթերում կլինի բացառապես հայերեն
Gohar Vardanyan
1 րոպե
764
Ավելին Հասարակություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
81
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
229
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
438
Ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ նախարար
1 րոպե
289