Պատահարներ
Գործադուլ Հանրային ռադիոյում
Gohar Vardanyan
678 դիտում
Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ սկսելու հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Հանրային ռադիոն իր պատմության կենսագրականում, թերեւս առաջին անգամ է հայտնվել մերօրյա անփառունակ անտերության մեջ:
«Մեր ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է: Բանիմաց, փորձառու հեղինակ-վարողներին բավական յուղալի աշխատավարձերով փոխարինում են անփորձ ու անհասկանալի ճանապարհներով ռադիոյում պատահական հայտնվածները: Ռադիո-հեռուստատեսության Հանրային խորհրդի որոշ անդամների կողմից ապօրինի ռադիո-հեռուստատեսային հաղորդումների վարձատրությունն իրականացվում է այլ ազգանուններով:
Նույն Հանրային խորհրդի անդամներից յուրաքանչյուրին ռադիոյի երկրորդ հարկում թագավորական կահավորմամբ ու մշտապես գոցված աշխատասենյակներ ունի, որոնք տարվա մեջ բացվում են ընդամենը մի քանի անգամ: Մի խոսքով, Հանրային ռադիոն դարձել է խոպանչիների պարարտ դաշտ: Իսկ եթերը գիշեր-ցերեկ ապահովող, 24-ժամյա գրաֆիկով տեխնիկական անձնակազմը 70-ից 100 հազար նվաստացուցիչ աշխատավարձով»,- ասվում է հայտարարության մեջ։
Aurora news-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը առաջիկայում պատրաստվում է հանդես գալ մամուլի ասուլիսով:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Նորատուսցի Ալիկն ու Չարբախցի Գեղամն ազատ արձակվեցին
Gohar Vardanyan
1 րոպե
773
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացին փորձել է հագուստ գողանալ
Gohar Vardanyan
1 րոպե
755
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղ Դոն 19 շենքի նկուղ ջուր է լցվում․ բնակիչներին էլ «ցրում» են
Gohar Vardanyan
1 րոպե
706
Բացահայտվել է ընտրակաշառքի դեպք
Gohar Vardanyan
552
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
703
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,682
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,496
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
351