Հասարակություն
Հայ տղամարդը խաբել է ռուս կնոջն ու խոշոր գումար հափշտակել
Gohar Vardanyan
1 րոպե
482 դիտում
Հայաստանի բնակիչը սոցիալական ցանցերի միջոցով ծանոթացել է կնոջ հետ, որի արդյունքում հափշտակել է խոշոր գումար։ Այդ մասին հաղորդում է Ուֆայի Կալինինյան շրջանի դատախազությունը, հաղորդում է «ՄԿ–Ուֆա»-ն։
Հայաստանի 49–ամյա բնակիչը ռուս կնոջ հետ ծանոթացել է համացանցի միջոցով։ Նա սոցիալական ցանցերում ներկայացել է որպես հարուստ գործարար, հրապարակել թանկարժեք ավտոմեքենաների ու Ուֆայի լավագույն ռեստորանների լուսանկարներ։ Կնոջ հետ հանդիպումների ընթացքում նա ձևացրել է, թե խոսում է Պետդումայի պատգամավորի և կարևոր անձանց հետ։
Մի քանի հանդիպումից հետո տղամարդն ասել է, թե իր ընկերությունում խուզարկում են կատարում, իսկ հաշիվների վրա կալանք են դրել։ Նա խնդրել է իրեն պարտքով մի քանի ռուբլի տալ` իբր ոստիկաններին և բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառքներ տալու համար։
Կինը հավատացել է կեղծ գործարարին, ձևակերպել վարկեր, ինչպես նաև ազգականներից պարտքով վերցրել 1,7 միլիոն ռուբլի։ Մի քանի օր անց տղամարդը հայտնել է խաբված կնոջը, որ բազմաթիվ խնդիրների պատճառով պատրաստվում է ինքնասպանություն գործել, որից հետո դադարել է կապի դուրս գալ։
Քննիչները հեշտությամբ գտել են նրան։ Հիմա նա մեղադրվում է «Հատկապես խոշոր չափերով խարդախության» մեջ։ Դատախազությունն արդեն հաստատել է մեղադրական եզրակացությունը։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
Gohar Vardanyan
1 րոպե
530
Ցանկանում եմ, որ մարդիկ իմանան իրականությունը. Սիրուշոն խոսել է Ռոբերտ Քոչարյանի մասին
Gohar Vardanyan
1,950
«Սպայկան» կանի 28 մլրդ դրամի ներդրում, կստեղծվի 1600 աշխատատեղ
Gohar Vardanyan
1 րոպե
1,091
Աննա Հակոբյանը նվեր է ստացել թիվ 1 տուն-ինտերնատ այցի ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
792
Ավելին Հասարակություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
80
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
229
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
438
Ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ նախարար
1 րոպե
289