Հասարակություն
Օրենքով գողեր, քրեական հեղինակություններ են ժամանել Հայաստան
Gohar Vardanyan
1 րոպե
768 դիտում
«Հրապարակ» թերթի տվյալներով`այս օրերին տարբեր երկրներից Հայաստան են ժամանել մեծ թվով քրեական հեղինակություններ, հիմնականում՝ Ռուսաստանից։ «Նրանք եկել են մասնակցելու քրեական հեղինակություն Արմեն Կանևսկոյի՝ Արմեն Հարությունյանի մահվան հերթական տարելիցին, որը երեկ էր՝ դեկտեմբերի 18-ին»,–գրում է թերթը։
Օրաթերթը հիշեցնում է, որ անցյալ տարի ևս մի քանի տասնյակ քրեական հեղինակություններ եկել էին Հայաստան։
«Հեղափոխությունից հետո ևս, փաստորեն, այս ավանդույթը չի խախտվում։ Թեպետ այս տարին կարող էր բացառություն լինել կամ մի քիչ այլ կերպ դասավորվեր, եթե Արմեն Կանևսկոյի եղբորը՝ Արտյոմին, դատարանը 20 մլն դրամ գրավի դիմաց հոկտեմբերի 17-ին ազատ չարձակեր»,–գրում է թերթը։
Հիշեցնենք, որ նրան կալանավորել էին պաշտոնատար անձին անձնագիր կեղծելուն դրդելու մեղադրանքով։
«Երկու օր է՝ քաղաքի էլիտար ժամանցի կենտրոնների ու թանկարժեք հյուրանոցների դիմաց կարելի է հանդիպել դրսից ժամանած հեղինակություններին սպասարկող մեքենաներին։
Քրեական աշխարհի ներկայացուցիչները երեկ այցելել են Արմեն Կանևսկոյի՝ Շահումյանի գերեզմանատանը գտնվող շիրիմին, ապա հացի նստել «Սան Լազարո» սգո սրահում, ինչպես անցյալ տարի։ Մեզ ասացին, որ մոտ 900 մարդ է մասնակցել, որոնց մեջ՝ 10 օրենքով գող։ Նրանք հանգրվանել են քաղաքի թանկարժեք հյուրանոցներում, այդ թվում՝ «Իմպերիալ» և «Մարիոթ»։ Իրենց «ախպոր» հիշատակը հարգելուց հետո նրանք այսօր-վաղը կհեռանան Հայաստանից»,–գրում է «Հրապարակը»:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
Gohar Vardanyan
1 րոպե
530
Տոնածառի լույսերը վառելու արարողության հետ կապված որոշ փողոցներ կփակվեն
Gohar Vardanyan
1 րոպե
872
Խոշոր բացահայտում ՊԵԿ-ի կողմից․ պետությանը չի վճարվել մոտ 425 միլիոն դրամ
Gohar Vardanyan
736
Ժոզե Մոուրինյոն հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից
Gohar Vardanyan
623
Ավելին Հասարակություն բաժնից
Սպասվում է ամպրոպ և տեղումներ. եղանակը Հայաստանում
1 րոպե
3
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
90
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
230
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
439