Հասարակություն
Աշխատանքից ազատված որոշ ոստիկաններ ընտանիքներով լքել են Հայաստանը․ Օսիպյան
Gohar Vardanyan
1 րոպե
587 դիտում
Ճանապարհային ոստիկանությունն իր գործողություններում կաշկանդված չէ։ Այսօր, լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը` արձագանքելով դիտարկմանը, թե կան արտոնյալներ, ովքեր երթևեկում են շարասյուներով, երթևեկության կանոնները խախտելով ու «չեն փռվում ասֆալտին»։
«Մենք «ոչ» ենք ասել կոռուպցիային, և վստահեցնում եմ ձեզ` ՀՀ ոստիկանությունում չկա կոռուպցիայի որևէ դրվագ, որևէ դեպք։ Ճանապարհային ոստիկանությունն այսօր ավելի լավ է աշխատում, քան նախկինում»,– ասաց Օսիպյանը։
Ոստիկանապետը հայտնեց նաև, որ աշխատանքից ազատել է ՃՈ մի քանի աշխատակիցների, որոնց վերաբերյալ կասկածներ է ունեցել, որ չեն կարող աշխատել նոր իրավիճակում։ Ըստ Օսիպյանի՝ աշխատանքից ազատված ոստիկանների թիվը մոտ 20-ից 25 է։ Նոր իրավիճակին չհարմարված ոստիկաններից շատերն իրենք են ազատվել աշխատանքից ու անգամ ընտանիքներով հեռացել Հայաստանից։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
Gohar Vardanyan
1 րոպե
530
Ցանկանում եմ, որ մարդիկ իմանան իրականությունը. Սիրուշոն խոսել է Ռոբերտ Քոչարյանի մասին
Gohar Vardanyan
1,951
«Սպայկան» կանի 28 մլրդ դրամի ներդրում, կստեղծվի 1600 աշխատատեղ
Gohar Vardanyan
1 րոպե
1,091
Աննա Հակոբյանը նվեր է ստացել թիվ 1 տուն-ինտերնատ այցի ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
793
Ավելին Հասարակություն բաժնից
Սպասվում է ամպրոպ և տեղումներ. եղանակը Հայաստանում
1 րոպե
3
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
91
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
230
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
439