Հասարակություն
Բաց նամակ Երևանի քաղաքապետին
Gohar Vardanyan
1 րոպե
738 դիտում
Հարգելի պրն. Հայկ Մարության
Ձեզ են դիմում, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի՝ Կոտովսկի, Մուսաելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Դոդոխյան, Հրազդան փողոցների բնակիչները։ Տարածքը, հանրությանն ավելի հայտնի է, որպես «Ղռերիփոս» կոչվող բնակելի հատված։ Տարիներ շարունակ խնդիրը լուծում չի ստանում, կոյուղաջրերի համար խողովակներ չկան, մի ամբողջ համակարգ բացակայում է։ Խնդիրն առավել պատկերավոր ցույց տալու համար ասենք, որ կոյուղաջրերի հետ կապված խայտառակ իրավիճակ է տիրում, պատկան մարմիններին դիմել ենք նախորդ իշխանություների օրոք, սակայն հարցն այդպես էլ լուծում չի ստացել:
Խնդիրն այն է, որ կոյուղաջրերը խողովակով հոսելու փոխարեն, տների տարածքից դուրս են գալիս լցվում առուն, ապա եթե բախտներս կբերի և ջուր կլինի, առվակով կհոսի դեպի Երևանյան լիճ, իսկ եթե ոչ՝ այստեղ սկսվում է իսկական, այսպես ասած, «թատրոնը»: Կեղտաջրերը ո՛չ միայն գարշահոտություն են տարածում՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ բնակիչների համար, այլև վտանգավոր են բակում խաղացող երեխաների համար, որոնք բակում խաղալիս կամա, թե ակամա, հայտնվում են կոյուղաջրերի մեջ: Խնդրո հրատապաության առիթով հրավիրում ենք քաղաքապետարանի ուշադրույթունը:
Նշենք, նաև, որ այս խնդիրը տարիների պատմություն ունի, սակայն քաղաքապետարանում իրավիճակին անգամ տեղյակ չեն եղել: Քաղաքապետարանին դիմելիս ասացին, որ պետք է գրավոր ներկայացնել, որպեսզի այն ներառվի իրականացվելիք աշխատանքների շարքում։
Պարոն Մարության, հասկանումենք, որ մեր մայրաքաղաքում ծառացած խնդիրները բավական շատ են, սակայն մեր խնդիրն էլ բավական երկար ժամանակ լուծում չի ստանում ու խնդրում ենք որպեսզի Դուք անձամբ, գաք և ծանոթանաք խնդրին, քանի որ առանձնահատուկ ուշադրության դեպքում միայն սայլը տեղից կշարժվի։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
Gohar Vardanyan
1 րոպե
530
Ցանկանում եմ, որ մարդիկ իմանան իրականությունը. Սիրուշոն խոսել է Ռոբերտ Քոչարյանի մասին
Gohar Vardanyan
1,950
«Սպայկան» կանի 28 մլրդ դրամի ներդրում, կստեղծվի 1600 աշխատատեղ
Gohar Vardanyan
1 րոպե
1,091
Աննա Հակոբյանը նվեր է ստացել թիվ 1 տուն-ինտերնատ այցի ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
792
Ավելին Հասարակություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
76
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
228
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
438
Ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ նախարար
1 րոպե
289