Պատահարներ
Կրկնակի վրաերթի գործով «Սպիտակցի Հայկոն» հարցաքննվել է
Gohar Vardanyan
1 րոպե
532 դիտում
Դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի գործով վկա, «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկարամ Ղեւոնդյանը հարցաքննվել է։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ այս գործի շրջանակում կասկածյալի կարգավիճակ ունի Kia Sorento 7 մակնիշի ՊՆ համարանիշներով ավտոմեքենայի վարորդ Արայիկ Չ.ն․ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին ժամը 07։40-ի սահմաններում Kia Sorento 7 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 68-ամյա Քնարիկ Պետիկյանին։
Ավելի ուշ տուժածին կրկնակի վրաերթի էր ենթարկել մեկ այլ՝ Rang Rover մակնիշի ավտոմեքենա, որի ղեկին եղել էր 46-ամյա Հայկարամ Ղեւոնդյանը:
Range Rover-ը տեղափոխվել է Երեւանի Ճանապարհային Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, «Սպիտակցի Հայկոն» էլ ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Դեպքի կապակցությամբ նշանակվել է փորձաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
Բյուջեի հաշվին նոր տնօրենի համար 13.4 մլն դրամով «Տոյոտա» են գնել
Gohar Vardanyan
2,037
Վայրի թռչունների անկման պատճառը հայտնի է
Gohar Vardanyan
1,005
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում թռչուններ են անկում
Gohar Vardanyan
1 րոպե
836
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացին փորձել է հագուստ գողանալ
Gohar Vardanyan
1 րոպե
755
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
703
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,684
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,496
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
351