Հասարակություն

Քաղաքական ճնշումներ չեն եղել․ Մարկ Գրիգորյանը՝ իր հրաժարականի մասին

Gohar Vardanyan 1 րոպե 420 դիտում
Քաղաքական ճնշումներ չեն եղել․ Մարկ Գրիգորյանը՝ իր հրաժարականի մասին
Ինձ վրա չի եղել որևէ ճնշում քաղաքական ոչ մի ուժի կողմից, տնօրենի պաշտոնից հրաժարական ներկայացնելու պատճառները լրիվ այլ հարթության մեջ են: Այս մասին այսօր Մամուլի ազգային ակումբում հրավիրված հանդիպմանը հայտարարեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ հակիրճ անդրադառնալով իր հրաժարականին: Մարկ Գրիգորյանը նշեց, որ թեև եկել է նախապես պայմանավորված հանդիպմանը, բայց հրաժարվում է պարզաբանումներ ներկայացնելուց: «Խնդրում եմ, դուք էլ հասկանաք, որ իմ վիճակը և իմ շուրջը եղած վիճակն այնքան էմոցիոնալ է, որ ուղղակի ճիշտ կլինի այսօր ձեզանից ներողություն խնդրեմ և չխոսեմ»,-ասաց Գրիգորյանը և խոստացավ, որ երբ էմոցիոնալ ֆոնը կնվազի, ինքը կհանդիպի և կխոսի: Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ աշխատակիցները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել նրա հրաժարականի պահանջով:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից