Հասարակություն
Վայոց Ձորում Hummer-ով տղերքը բեզոարյան այծ են որսացել
Gohar Vardanyan
1 րոպե
644 դիտում
Վայոց Ձորի մարզում որսացել են բեզոարյան այծ, որը գրանցված է Կարմիր գրքում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ ժամը 21։20-ի սահմաններում։ Ոստիկանները ապօրինի որս կատարելու կասկածանքով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արենի գյուղի վարչական տարածքից Ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման են ենթարկել 2 քաղաքացու։ Պարզվել է նրանց ինքնությունը. նրանք են` Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 30-ամյա Վահագն Ասատրյանը և Երևան քաղաքի Արգիշտի փողոցի բնակիչ, 32-ամյա Վարդան Խալպուրճյանը։
Վերջիններս եղել են Hummer մակնիշի 03 NO 030 համարանիշի ավտոմեքենայով, որի բեռնախցիկում հայտնաբերվել է մորթած կենդանու մարմին, «Սայգա ՄԿ» տիպի մեկփողանի ակոսափող, «ՏԻԿԿԱ Տ3» տիպի մեկփողանի ակոսափող, «Բենելլի» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի որղորկափող և «ՄՌ 155» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացաններ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ սատկած կենդանին բեզոարյան այծ է, որը Վ. Ասատրյանը որսացել է նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում «Հարսնասար» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող «Վեդի Ալկո» ՍՊԸ-ին պատկանող այգիների հարակից հատվածից։ Փաստի առթիվ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Որսագողության կասկածանքով բերման ենթարկված Վ. Ասատրյանն ու Վ. Խալպուրճյանը բաց են թողնվել։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
Gohar Vardanyan
1 րոպե
530
Ցանկանում եմ, որ մարդիկ իմանան իրականությունը. Սիրուշոն խոսել է Ռոբերտ Քոչարյանի մասին
Gohar Vardanyan
1,950
«Սպայկան» կանի 28 մլրդ դրամի ներդրում, կստեղծվի 1600 աշխատատեղ
Gohar Vardanyan
1 րոպե
1,091
Աննա Հակոբյանը նվեր է ստացել թիվ 1 տուն-ինտերնատ այցի ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
793
Ավելին Հասարակություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
84
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
229
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
439
Ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ նախարար
1 րոպե
290