Պատահարներ
86-ամյա կինը Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել է
Gohar Vardanyan
680 դիտում
Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը:
ժամը 17։50-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել են մի այրվող կնոջ։
Ոստիկանության ծառայողները մարել են բռնկված կրակը, որից հետո օգնել են կնոջը տեղափոխվել Երևանի Այրվածքաբանական բժշկական կենտրոն։ Վիրավորին նշված կենտրոն են տեղափոխել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 06 խումբը։
Պարզվել է, որ նա նշված կենտրոն է տեղափոխվել «ջերմային այրվածք, դեմքի, պարանոցի, որովայնի վերին և ստորին վերջույթների 15 աստիճանի և ՕԴԲ 10 աստիճանի» ախտորոշմամբ։
Վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 86-ամյա Ռիմա Գրիգորյանն է, որը ինքնահրկիզման միջոցով փորձել է ինքնասպան լինել։
Նմանատիպ հոդվածներ
Բյուջեի հաշվին նոր տնօրենի համար 13.4 մլն դրամով «Տոյոտա» են գնել
Gohar Vardanyan
2,038
Վայրի թռչունների անկման պատճառը հայտնի է
Gohar Vardanyan
1,005
Թալանել են ՀՀ փոխոստիկանապետի բնակարանըԹալանել են ՀՀ փոխոստիկանապետի բնակարանը
Gohar Vardanyan
1 րոպե
706
«Տաշիր կաթ» գործարանում 10 տարի շարունակ «բանտարկված» արջերը կան
Gohar Vardanyan
512
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
706
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,691
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,496
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
351