Հասարակություն
Աղբի գումարը կհավաքագրեն վարչական շրջանների ղեկավարները
Gohar Vardanyan
489 դիտում
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշեց վարչական շրջանների ղեկավարներին վերապահել աղբի գումարի հավաքագրման գործառույթը։ Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը ավագանու նիստում ասաց, որ աղբահանության վճարը վճարողներին հաշվառելու, գումարը հաշվարկելու և գանձելու գործառույթն ամբողջությամբ վերապահվում է վարչական շրջանների ղեկավարներին, որոնք այդ գործառույթը պետք է իրականացնեն իրենց աշխատակազմերի միջոցով։ Ներկայումս աղբի գումարները գանձվում են համատիրությունների և մրցույթով ընտրված օպերատորի կողմից։
Ըստ Առաքելյանի` ակնկալվում է, որ այս որոշմամբ կբարձրանա այդ գումարների գանձման արդյունավետությունը։ Նա հիշեցրեց, որ ավագանու որոշմամբ վարչական շրջաններին է վերապահված հողի, գույքահարկի և կառուցապատման գումարների գանձման գործառույթը, աղբահանության գումարները պետք է գանձվեն նույն սկզբունքով։ Այս պահին, ըստ Առաքելյանի, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերն ունեն այդ ներուժը` կազմակերպելու աշխատանքները` բացառելով կոռուպցիոն ռիսկերը։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
Gohar Vardanyan
1 րոպե
530
Ցանկանում եմ, որ մարդիկ իմանան իրականությունը. Սիրուշոն խոսել է Ռոբերտ Քոչարյանի մասին
Gohar Vardanyan
1,950
Գնում եմ հայրենիքիս առաջ պարտքս կատարելու. Արամ MP3
Gohar Vardanyan
1 րոպե
1,809
Կուզեի տեսնել մշնախ-ի աշխատակիցների բողոքը, երբ քանդվում էր Կուկուռուզնիկը
Gohar Vardanyan
1,535
Ավելին Հասարակություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
83
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
229
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
439
Ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ նախարար
1 րոպե
290