Հասարակություն
Համաներումով փորձել են ազատ արձակել անձանց, որոնց վրա այդ օրենքը չէր տարածվում. «Ժողովուրդ»
Gohar Vardanyan
433 դիտում
Հայաստանում մեծ համաներում հայտարարելուց հետո՝ արդեն նոյեմբերի 23-ին, ՀՀ գլխավոր դատախազը հրաման ստորագրեց «Համաներման մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ դատախազի հրամանն իր նախապատմությունն ունի: Իրավապահները բացահայտել են, որ համաներման անվան տակ փորձեր են արվել ազատ արձակել կոնկրետ անձանց, որոնց վրա այդ օրենքը չէր տարածվում:
Ավելին՝ գործընթացը հասել է «վերեւներ», որից հետո կանխվել: Ուստի հետագա նման դրսեւորումները կանխելու նպատակով էլ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել է հրաման ստորագրել: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից նշեցին. «Համաներման օրենքի պահանջները կիրառվում են՝ հետաքննության, նախաքննության կամ իրավասու այլ մարմինների, դատարանների կողմից համապատասխան դատավարական ակտեր կայացնելով, որոնց օրինականությունն ստուգվում է դատախազության կողմից: ՀՀ գլխավոր դատախազի հրամանը միտված է այդ գործընթացի համակարգվածությունը եւ արդյունավետությունը բարձրացնելուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
Gohar Vardanyan
1 րոպե
530
Գնում եմ հայրենիքիս առաջ պարտքս կատարելու. Արամ MP3
Gohar Vardanyan
1 րոպե
1,809
Կուզեի տեսնել մշնախ-ի աշխատակիցների բողոքը, երբ քանդվում էր Կուկուռուզնիկը
Gohar Vardanyan
1,536
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուրցաձորում տեսախցիկները կովկասյան ընձառյուծ են ֆիքսել
Gohar Vardanyan
1,121
Ավելին Հասարակություն բաժնից
Սպասվում է ամպրոպ և տեղումներ. եղանակը Հայաստանում
1 րոպե
25
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
93
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
230
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
439