Պատահարներ
Կիևյան կամրջի վրա 4 ավտոմեքենաներ են բախվել իրար. կան տուժածներ
Gohar Vardanyan
364 դիտում
Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «BMW 318», «Opel Astra G», «Opel Corsa», «ՎԱԶ-2101» (վարորդը՝ Ա. Բ., ծնված 1996 թ.) և «Toyota Camry» մակնիշերի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հանելը, «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Մ. Ս.-ն (ծնված 2011 թ.) հոսպիտալացվել է «Արաբկիր» ԲԿ, որտեղից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Բ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղից տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Նմանատիպ հոդվածներ
Նոյեմբերի 2-ի գործով Շիրինյան եղբայրներին կանչել են հարցաքննության. ՙԺողովուրդ՚
Gohar Vardanyan
640
Կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերվել է 20 կրակված պարկուճ. կա վիրավոր
Gohar Vardanyan
1 րոպե
569
Չեմ կարծում որ ժողովրդավարությունը նշանակում է ամենաթողություն. Ֆեյսբուքյան օգտատերը դիմում է ոստիկանությանը
Gohar Vardanyan
1 րոպե
522
Անհայտ անձը մի քանի անգամ կրակել է 26-ամյա երիտասարդի դեմքին
Gohar Vardanyan
507
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
706
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,687
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,496
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
351