Հասարակություն

Ջավախահայերին կվերադարձվեն նրանց անձնագրերը․ Լրատվամիջոց

Gohar Vardanyan 389 դիտում
Ջավախահայերին կվերադարձվեն նրանց անձնագրերը․ Լրատվամիջոց
Այսօր, հաշված ժամեր անց Հայաստանում կվերադարձնեն այն ջավախահայերի անձնագրերը, որոնք երկքաղաքացի լինելու պատճառով Ռուսաստանից տունդարձի ճանապարհին ՀՀ-ում բռնվել էին,- գրում է Armtimes.com-ը։ Նոյեմբեր ամսից սկսած երկքաղաքացիություն ստացած եւ 27 տարին չլրացած երիտասարդները, հայտնվելով Հայաստանում, կանգնում էին փաստի առաջ՝ ունենալով «ընտրության» երկու տարբերակ՝ կա՛մ զորակոչվել ՀՀ բանակ, կա՛մ 5 տարի ժամկետով ազատազրկվել: Դեկտեմբերի 14-ին նրանք Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետում իրականացրեցին կարճատեւ բողոքի ակցիա: Ջավախքի բնակիչ Անդրանիկ Ղարսլյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ հանդիպել են Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, կառուցողական քննարկում ունեցել. «Վալերի Օսիպյանը հարցը ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին եւ կարծես թե խնդիրը կարգավորվում է: Սա մեր ակցիայի արդյունքն է»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից