Պատահարներ
ՀՔԾ-ն լրացրել է Վահագն Հարությունյանի մեղադրանքն ու միջնորդություն ներկայացրել նրան կալանավորելու վերաբերյալ
Gohar Vardanyan
372 դիտում
Հատուկ քննչական ծառայությունը լրացրել է «Մարտի 1-ի» գործով ապացույցները կեղծելու մեջ մեղադրվող քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքը։
Այս մասին Tert.am-ի հարցին, թե ՀՔԾ-ն տեղյակ է, որ Գլխավոր դատախազությունը չի բողոքարկի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի որոշումը վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, հայտնել են ՀՔԾ-ից՝ նշելով, որ դա կարող է պայմանավորված լինել մեղադրանքի լրացմամբ, ինչի մասին տեղեկացվել է նաև հսկող դատախազը։
Հարցին, թե տեղյա՞կ են, որ Դատախազությունը չի բողոքարկելու կալանքից ազատելու վերաբերյալ որոշումը, ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն ասաց, որ Դատախազության որոշումը չեն մեկնաբանում, սակայն կարծում են, որ դա կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ այսօր քննիչի կողմից որոշում է կայացվել Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացնելու մասին։
Հարցին, թե ինչ մեղադրանք է առաջադրվել, ՀՔԾ-ից հայտնել են․
«Բացի ապացույցներ կեղծելու մեղադրանքից, Վահագն Հարությունյանին նաև մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Վերաքննիչ դատարանը բեկանել էր «Մարտի 1-ի» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոպիտ խախտում կատարած ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից
Gohar Vardanyan
1 րոպե
1,450
«Օպերացիա» սրճարաններից մեկում. Զապը եւ մի քանի քրեական հեղինակություններ տարվել են ոստիկանություն
Gohar Vardanyan
1 րոպե
1,217
Մարտի 1-ին ոստիկան Արմեն Երիցյա՞նին են փորձել սպանել
Gohar Vardanyan
1 րոպե
1,093
Գագիկ Սուրենյանը զգուշացնում է
Gohar Vardanyan
1 րոպե
663
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
706
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,688
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,496
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
351