Պատահարներ
Ստուգումներ գազալցակայաններում․խախտումներն անպակաս են
Gohar Vardanyan
1 րոպե
576 դիտում
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ` Տեսչական մարմին) վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ-ի օգոստոսի 28-ի №1101-Ն որոշմամբ հաստատված «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգի» (այսուհետ` Կանոնակարգ) պահանջների կատարման և պահպանման նկատմամբ:
Համաձայն Կանոնակարգի Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում լիցքավորման համակարգի բաղադրիչներին եվ տեխնոլոգիական սարքավորումներին ներկայացված պահանջների պահպանման նկատմամբ:
2018թ-ի ընթացքում ԱԳԼՃԿ ոլորտում ստուգումներ են իրականացվել թվով 25 տնտեսվարողների մոտ: Բոլոր տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ, մասնավորապես.
1․ գազը լիցքավորվում է խորանարդ մետրով՝ կիլոգրամի փոխարեն,
2․ գազի ճնշումը գերազանցում է թույլատրելի՝ 6ՄՊա, չափը,
3․ օգտագործվող չափման միջոցները ստուգաչափված չեն,
4․ լիցքավորման աշտարակների վրա բացակայում են լիցքավորման ճիշտ եղանակը նկարագրող հրահանգները:
Տեսչական մարմինը հորդորում է տնտեսվարողներին՝ լինել բարեխիղճ, խուսափել խախտումներից (սահմանված չափից ավելի գազ լիցքավորելը կարող է դժբախտ հետևանքներ ունենալ), իսկ սպառողներին՝ լինել հանրային վերահսկող, պահանջատեր և համագործակցել Տեսչական մարմնի հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոպիտ խախտում կատարած ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից
Gohar Vardanyan
1 րոպե
1,450
«Օպերացիա» սրճարաններից մեկում. Զապը եւ մի քանի քրեական հեղինակություններ տարվել են ոստիկանություն
Gohar Vardanyan
1 րոպե
1,217
Մարտի 1-ին ոստիկան Արմեն Երիցյա՞նին են փորձել սպանել
Gohar Vardanyan
1 րոպե
1,092
Դանակով տղամարդն ավտոբուս է առևանգել և մխրճվել ամբոխի մեջ. 5 մարդ մահացել է
Gohar Vardanyan
988
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
703
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,684
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,496
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
351