Հասարակություն
Էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Gohar Vardanyan
814 դիտում
Բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագները կնվազեն 0.37 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝ 10.01 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Այս որոշումն այսօր ընդունվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։
Ինչպես տեղեկացնում են ՀԿԾՀ մամուլի ծառայությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման վերանայված սակագները։
Միևնույն ժամանակ, սակագների վերանայման գործընթացի շրջանակում էլեկտրաէներգետիկական համակարգում ձևավորվել էր դրական արդյունք, որը հնարավորություն էր տալիս բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնել 0.37 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն) կամ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝ 10.01 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Այսպիսով, սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի վերանայված սակագներն են՝
ա. ցերեկային սակագին` 29.99 դրամ/կՎտժ` (գործող 40.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,
բ. գիշերային սակագին՝ 19.99 դրամ/կՎտժ՝ (գործող 30.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն:
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թվականի փետրվարի 1-ից:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
Gohar Vardanyan
1 րոպե
531
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արփին իր կիտած ունքերով շատերի ուշադրությունը գրավեց, բայց մեկ-մեկ երգում ենք․ Աննա Հակոբյան
Gohar Vardanyan
1,176
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Գագիկ Սուրենյանը եղանակային նորություններով
Gohar Vardanyan
959
Որ ապրանքները կթանկանան հունվարի 1-ից հետո
Gohar Vardanyan
903
Ավելին Հասարակություն բաժնից
Սպասվում է ամպրոպ և տեղումներ. եղանակը Հայաստանում
1 րոպե
48
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
102
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
230
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
439